Warner Bros. կինոստուդիան Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի միանգամից 16 անվանակարգում:
Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ կինոնկարը վարձույթում 1 մլրդ դոլարի շահույթ կունենա: Այն արդեն 900 մլն դոլարի եկամուտ է բերել:
Մասնագետները հույս ունեն, որ ժապավենը կկարողանա պայքարել գլխավոր կինոմրցանակի համար «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասան», «երկրորդ պլանի լավագույն դերասան», «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «լավագույն սցենար», «լավագույն մոնտաժ» և մի քանի այլ անվանակարգերում:
Ֆիլմի թողարկումից հետո բուքմեյքերները գլխավոր դերակատար Խոակին Ֆենիքսին անվանել են մրցանակի գլխավոր հավակնորդ: Վերջին 18 տարում նրան մեկ անգամ «Օսկարի» են առաջադրել երկրորդ պլանի դերի համար և 2 անգամ՝ տղամարդու լավագույն դերի համար, սակայն դերասանը դեռևս չի արժանացել մրցանակին։
Անվանակարգերի վերջնական քանակը, որոնցում կներկայացվի ֆիլմը, հայտնի կդառնա 2020-ի հունվարի 13-ին, երբ Ամերիկյան կինոակադեմիան կկազմի վերջնական ցուցակը: