Սպորտ
02:00 30/06/2020

Ջոկովիչը հրաժարվել է երկրորդ անգամ Covid-19-ի թեստ հանձնել

B92-ի հաղորդմամբ՝ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հրաժարվել է երկրորդ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնելու մտքից։

Սերբ թենիսիստի և նրա կնոջ մոտ անցած երեքշաբթի Covid-19 էր հաստատվել։ Ջոկովիչը հայտարարել էր, որ 5 օր հետո նորից է թեստավորվելու։

Սակայն ոչ ոք Նովակին չի պարտադրել նորից թեստավորվել, ինչից հետո սերբ թենիսիստը հրաժարվել է 2-րդ անգամ թեստավորվելու մտքից։

Adria Tour ցուցադրական մրցաշարի ընթացքում Covd-19 էր հաստատվել Գրիգոր Դիմիտրովի մոտ։ Բուլղարացի թենիսիստից վարակվել էին Վիկտոր Տրոիցկին, Բորնա Չորիչն ու Նովակ Ջոկովիչը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ