fbpx
Սպորտ

Ջոկովիչը անցավ Ավստրալայի Բաց առաջնության չորրորդ շրջան

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ավստրալայի Բաց առաջնության չորրորդ շրջան: Նա 6:3, 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիխիտո Նիսիոկայի նկատմամբ:

Խաղը տևել է 1 ժամ 25 րոպե։ Խաղի ընթացքում Ջոկովիչը 2 սխալ է թույլ տվել ու 6 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը: Նրա մրցակցի ակտիվում 1 էյս կա, 4 սխալ սեփական մատուցման ժամանակ ու ոչ մի հաղթած գեյմ՝ Նովակի մատուցման ժամանակ:

Մրցաշարի գործեղ չեմպիոնը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կմրցի արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ, որը հաղթել է սերբ Դուշան Լայովիչին՝ 6:2, 6:3, 7:6 (9:7) հաշվով:

Հիշեցնենք, որոնք Australian Open- 2020-ը կավարտվի փետրվարի 2-ին: Ավստրալիայի Բաց առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 43 մլն դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ