Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կարանտինից դուրս գալուց հետո առաջին անգամ դուրս է եկել մարզման։
Այս մասին տեղեկանում ենք լրագրող Սաշա Օզմոյի Twitter-ի էջից, ով Ջոկովիչի մարզումից լուսանկարներ է հրապարակել։
Novak Djokovic on court today with Viktor Troicki. His first practice after self-isolation. #Novak #Djokovic Photo: Novak Tenis Centar pic.twitter.com/UtCtkqC1OY
— Saša Ozmo (@ozmo_sasa) July 7, 2020
Նշենք, որ սերբ թենիսիստի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հունիսի 23-ին, իսկ հուլիսի 2-ին թեստը բացասական արդյունք էր ցույց տվել։