Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը ֆիլմ կնկարահանի իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի մասին։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Արտիստն իր կյանքում երկրորդ անգամ կբեմադրի. Նրա առաջին ֆիլմը՝ «Քաջերը», լույս է տեսել 25 տարի առաջ, որտեղ գլխավոր դերը կատարում էր Մարլոն Բրանդոն։
«Մոդիլիանի» նոր նախագծում Դեփը կաշխատի Ալ Պաչինոյի հետ, ով կդառնա կենսագրական ֆիլմի պրոդյուսերը։ Ֆիլմը պատմում է քանդակագործի փարիզյան կյանքի 48 ժամերի մասին։ Նկարահանումները կսկսվեն Եվրոպայում 2023 թվականի ամռանը։