Աշխարհ
02:00 24/12/2019

Ջոնսոնը ափսոսանք է հայտնել Ռուսաստանի մասին ունեցած կարծիքի համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատասխանել է The Spectator պարբերականի հնչեցրած հարցին, այն մասին, թե արդյոք վերջինս երբևէ ստիպված է եղել փոխել իր կարծիքը:

Ջոնսոնը հայտարարել է, որ փոխել է կարծիքը Ռուսաստանի հետ հաբերությունները վերսկսելու վերաբերյալ:

Նա նշել է, թե իրապես կարծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի է նորից սկսել: Ջոնսոնն ընդգծել է, որ Ռուսաստանն այն հզոր երկիրն է, որի հետ միասին Բրիտանիան պայքարել է ֆաշիզմի դեմ:

«Չափազանց շատ եմ ափսոսում, որ սխալվել եմ»,-հայտարարել է Ջոնսոնը:

Ավելի վաղ Ջոնսոնը հերքել էր այն ենթադրությունները, որ Ռուսաստանը փորձել է ազդել Բրիտանիայի` Եվրոպական Միությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքների վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ