Աշխարհ

Ջոնսոնը արգելել է մասնակցել Դավոսի համաժողովին․ The Guardian

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներին արգելել է այցելել Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ), որը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 21-ից 24-ը Դավոսում։ Նա  սրանով ցանկանում է ընտրողների շրջանում ամրապնդել կուսակցության դիրքերը: Դեկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել է The Guardian թերթը՝ հղում անելով վարչապետի դիվանատան աղբյուրների:

Ջոնսոնն ինքը հրաժարվել է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցելուց: Հրատարակության աղբյուրների խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանկություն է հայտնել կենտրոնանալ բրիտանացի ժողովրդի առաջնահերթությունների վրա:

«Հիմնական ուշադրությունը կնվիրվի մինչև հունվարի 31-ը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորության ապահովմանը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի (իրադրությանը),- հավելել է թերթի զրուցակիցը:

Նա հավելել է, որ իրենք բրիտանացի ժողովրդին դա են խոստացել, այլ ոչ թե ուղևորություն Դավոս:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ