fbpx
Աշխարհ
00:00 17/10/2019

Ջոնսոնը լուրջ զիջումների է գնացել Brexit-ի հարցում․ The Guardian

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լուրջ զիջումների է գնացել Եվրամիության հետ բանակցություններում և զգալիորեն մոտեցել է Brexit-ի վերաբերյալ գործարքի կնքմանը: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով ԵՄ-ում և Բրիտանիայում բարձրաստիճան աղբյուրներին:

Ենթադրվում է, որ համաձայնագրի տեքստի նախագիծը կարող է հրապարակվել այսօր, եթե Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը վերջնական համաձայնի փաստաթղթի պայմանների հետ:

Բանակցող կողմերը հիմնականում համաձայն են, որպեսզի մաքսային սահմանն անցնի Իռլանդիայի ծովով՝ Մեծ Բրիտանիան առանձնացնելով Իռլանդիայից: Նման պայմանները նախկինում մերժվել էին նախկին վարչապետ Թերեզա Մեյի կողմից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ