Ջոնսոնը նախազգուշացրել է Էրդողանին, որ չի աջակցելու Սիրիայի հարցում

Հրապարակող՝

jonson erdoghan

Ամենադիտվածներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Լոնդոնը չի կարող աջակցել Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությանը՝ առաջարկելով նրան իր աջակցությունը խաղաղ բանակցություններում: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ Ջոնսոնի և Էրդողանի միջև շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցից հետո:

«Ջոնսոնը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, հետագայում կարող է ավելի վատացնել երկրում հումանիտար իրավիճակը և խաթարել ԻՊ-ի դեմ պայքարում գրանցած առաջընթացը»,-նշված է հայտարարության մեջ:

Վարչապետը շեշտել է, որ Թուրքիան Մեծ Բրիտանիայի կարևոր գործընկերն է և ՆԱՏՕ-ի դաշնակիցը, սակայն Ջոնսոնը հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան չի կարող աջակցել Թուրքիայի ռազմական գործողություններին:

Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին դադարեցնել գործողությունները և երկխոսություն սկսել՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան և միջազգային մյուս գործընկերները պատրաստ են աջակցել բանակցություններին, որոնք ուղղված են հրադադարի հաստատմանը։

Ամենաթարմ