Ժամանց

Դուեյն Ջոնսոնը նոր ֆիլմի համար վաստակել է 50 միլիոն դոլար

Դուեյն «The Rock» Ջոնսոնը ստացել է ռեկորդային՝ 50 միլիոն դոլար «Red One» նոր ֆիլմի համար․ Ջոնսոնի եւ Քրիս Էվանսի մասնակցությամբ Amazon Studios-ի տոնական կատակերգությունը պետք է թողարկվի այս տարվա վերջին։

50 միլիոն դոլար հոնորարը դերասանի մեկ դերի համար վաստակած ամենամեծ գումարն էր։ Համեմատության համար նշենք, որ ամենաշատը, որ դերասանը նախկինում վաստակել էր մեկ ֆիլմում դերի համար, Jumanji: The Next Level-ն ու «Կարմիր զգուշացումն» էին՝ 23,5 միլիոն դոլարով:

Անցած տասնամյակի ընթացքում Դուեյն «The Rock» Ջոնսոնը շատ արագ դարձավ Հոլիվուդի ամենահաջողակ եւ սիրված դերասաններից մեկը: Կարճ ժամանակում Ջոնսոնը դարձավ մեծ էկրանի վրա մարտաֆիլմերի աստղերից մեկը, իսյ նրա մասնակցությամբ ֆիլմերն ամբողջ աշխարհում հավաքեցին ավելի քան 12,5 միլիարդ դոլար:

Ջոնսոնի սահմանած այս նոր նշաձողը 10 միլիոն դոլարով գերազանցում է նախորդ ռեկորդակիրի ցուցանիշին, որը կազմում էր 40 միլիոն դոլար: Այդպիսի գումարը ստացել էին Ռոբերտ Դաունի կրտսերը՝ «Կապիտան Ամերիկա. քաղաքացիական պատերազմ» ֆիլմում դերակատարման համար, եւ Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ թագավոր» ֆիլմում օսկարակիր դերի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ