Այսօր` հունիսի 10-ին տեղի է ունեցել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը:
Ֆլոյդին հուղարկավորել են Տեխաս նահանգի խոշորագույն քաղաք Հյուսթոնի արվարձանում: Մինչև թաղումը նախորդել է հանդիսավոր արարողություն, որի ժամանակ Ֆլոյդի մտերիմներին են դիմել հոգևոր առաջնորդները, քաղաքական, հասարակական գործիչները:
Նշենք, որ սգո փակ արարողությանը թույլ են տվել մասնակցել միայն ընտանիքի անդամներին, հանգուցյալի ընկերներին և սահմանափակ թվով հյուրերի, հեռարձակվել է ամերիկյան հեռուստաընկերություններով:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը սպանվել է Մենապոլիսում ոստիկանի կողմից ձերբակալվելուց հետո:
Այս մասին հայտնում է CNN-ը: