«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ընտանիքի հետ դեռևս շարունակում է մնալ կառանտինում:
Ֆուտբոլիստը տեսահոլովակ է հրապարակել Instagram-ում, որտեղ կարող եք տեսնել, թե ինչպես է Ռոնալդուի կինը` Ջորջինիա Ռոդրիգեսը կտրում ֆուտբոլիստի մազերը:
«Մնացե՛ք տանը ու պահե՛ք ոճը»,-գրել է Ռոնալդուն տեսանյութի նկարագրությունում։

