fbpx
Սպորտ

10:40 13/8/2019

Ջոշուայի և Ռուիսի ռևանշի համաձայնագիրը ստորագրված է. գործակալ

Բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուայի գործակալ Էդդի Խիրնը հաստատել է Ջոշուայի և Ռուիսի ռևանշի մասին տեղեկությունները: .

29-ամյա բռնքամարտիկ Էնթոնի Ջոշուան և գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Էնդի Ռուիսը ռևանշի պայմանագրեր են ստորագրել:

Ավեղի վաղ հաղորդվում էր, որ Ռուիսը չէր համաձայնվում ստորագրել պայմանագիրը և համաձայնվել է միայն, երբ նրա երաշխավորված հոնորարի գումարը բարձրացրել են:

«Երկու բռնքամարտիկներն էլ ստորագրել են մենամարտի պայմանագիրը, բոլոր թույլատվություն տվող կազմակերպություններն արդեն տեղեկացված են մարտի մասին: Սպասվում է, որ դա կլինի 2019 թվականի ամենահզոր մենամարտը», – Խիրնի խոսքերն է մեջբերում BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունիսի 1-ին Ռուիսը նոկաուդով հաղթել է Էնթոնի Ջոշուային՝ վերցնելով նրանից բոլոր տիտղոսները:

Կողմերը համաձայնության էին եկել երկրորդ մենամարտ անցկացնեու շուրջ, որը պետք է կայանար 2019 թվականին, սակայն բանակցությունների սկզբնական շրջանում նրանք չէին կարողանում որոշել, թե որտեղ պետք է անցկացվի մենամարտը: Այժմ նրանք համաձայնության են եկել այդ հարցի շուրջ ևս: Ռուիսի և Ջոշուայի մենամարտը կկայանա դեկտեմբերի 7-ին Սաուդյան Արաբիայում:

 

Վերեվ