fbpx
Սպորտ
10:45 14/08/2019

Յովիչը կարող է վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվել․ Marca

Մինչմրցաշրջանային պատրաստությունը բարդ էր «Ռեալ»-ի բոլոր ֆուտբոլիստների համար, այդ թվում նաև Լուկա Յովիչի, որը դեռևս ոչ մի գոլի հեղինակ չի դարձել նոր ակումբում։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Սա մասամբ վնասվածքի պատճառով է, սակայն Սերբիայում լուրեր են պտտվում, որ հարձակվողը չի բավարարում Զիդանին, և առաջիկա մրցաշրջանին կարող են տեղափոխել նրան վարձակալական հիմունքներով։

Ըստ սերբական երկու հիմնական թերթերի՝ 21-ամյա ֆուտբոլիստը կարող է վաճառվել «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»-ից տեղափոխվելուց ընդամենը շաբաթներ անց։

Չնայած այս լուրերին՝ Լուկան չի կարծում, որ ինքը կտեղափոխվի։

Նման պայմանագրից հրաժարվելու միտք ֆուտբոլիստը չունի, քանի որ եկել է իր տեղը գտնելու և վստահ է, որ կսկսի արդեն գոլեր հեղինակել ակումբում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ