fbpx
Խորհրդարան
00:30 28/03/2019

Ժողովրդագրական խնդիրների լուծման աշխատանքային խումբ է ստեղծվել. ՀՀվարչապետ

Ազգային ժողովում այսօրվա նիստի ընթացքում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս վարչապետ Փաշինյանը ասաց, որ իր գլխավորությամբ ստեղծվել է ժողովրդագրական խնդիրների լուծման աշխատանքային խումբ, որն առաջարկներ է ներկայացնելու ծնելիության բարձրացման և այլ հարցերով։

Նա, որպես օրինակ, ներկայացրեց մանկապարտեզների հարցը․ կինը երեխա է ունենում, բայց որպեսզի նա կարողանա շարունակել աշխատանքը, պետք է վստահ լինի, որ կան մանկապարտեզներ, որոնք հոգ կտանեն երեխաների համար։ Մյուս կողմից՝ եթե կինը չաշխատի, դա էլ սոցիալական խնդիր է հարուցում։ Վարչապետն այստեղ մատնանշեց իրենց քաղաքականության որոշ հակասություններ, որոնք էլ լուծելու է այդ խումբը։

«Մի կողմից մենք ասում ենք՝ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, տնտեսության մեջ և այլն պիտի քաջալերենք, մյուս կողմից ասում ենք՝ ընտանիքը պետք է խրախուսենք, մյուս կողմից ասում ենք՝ ծնելիությունը խթանող քաղաքականություն պիտի վարենք։ Բայց չենք հասկանում, որ իրականության մեջ հակասություններ ենք ստեղծել էս երկու նպատակի մեջ»,- հավելեց վարչապետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ