fbpx
Հասարակություն

Ժողովրդավարությունը հիվանդանում է, բայց չի մահանում․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան, սոցիալական պետության կայացմանն ու զարգացման նպատակով մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի կանխարգելման և հաղթահարման խնդիրների լուծմանն ուղղված գործունեությունը սորոսական կամ որևէ այլ որակմամբ թիրախավորելը իր էությամբ հակասահմանադրական է, հակաիրավական էև հանդիսանում է ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության անվտանգության սպառնալիք։

Բոլոր նման թիրախավորումները և նրանց աջակիցները հակաիրավական ու հակասահմանադրական են, սահմանադրական կարգի դեմ գործողություններ են։
Ցանկացած աջակցություն իրավապաշտպան, կոռուպցիայի կանխարգելման, նվազեցման նպատակով գործունեությունը հենց իրավական ու սահմանադրական են իրենց բովանդակությամբ և նպատակներով։

Ու ինչքան էլ տքնեք, տրտնջաք, պատեպատ ընկնեք, սա է պարզ իրողությունը։
Այս պարզ իրողությունը ժխտողների, տարատեսակ մանիպուլիացիաներով կեղծողների ջանքերը անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, զբաղեցրած պաշտոնից ու զբաղմունքից և տիտղոսների առկայությունից կամ բացակայությունից, ուղղված են Հայաստանի գաղութացմանը, սոցիալական արդարության, արդարադատության վերացմանը, համակարգային կոռուպցիայի պահպանմանը, վերականգնմանը։

Հիշեք, ժողովրդավարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, որովհետև այն միակ իր բովանդակությամբ մարդկային կառավարման ձևն է։ Եվ եթե կառավարումը ժողովրդավարական չի, ապա դա խնդիրը ժողովրդավարության գաղափարի մեջ չի, այլ այն կիրառողների, ձևավորողների ու երաշխավորողների հասկացողությամբ, կրթվածությամբ, գրագիտությամբ և արժեհամակարգով է պայմանավորված։

Հիշեք, մարդկային արժանապատվությունը որևէ մեկի ցանկությամբ չի կարող լինել կամ վերանալ, այն ի ծնե տրված է յուրաքանչյուրին, և եթե մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները չեն կանխվում, ապա դրանում ոչ թե մարդու իրավունքի հասկացության մեջ է խնդիրը, այլ այդ իրավունքների պաշտպանության պետական մեխանիզմների, այդ մեխանիզմները կիրառողների կրթվածությամբ և արժեհամակարգով է պայմանավորված։

Ի վերջո, ի սկզբանե դատապարտված եք, որովհետև նման զեղումները, ձգտումները չեն տեղավորվում քաղաքակրթական որևէ տիրույթում, այլ ընդամենը մի ինչ որ ժամանակահատվածում հասարակական պարազիտների համավարակի բռնկման բնույթ ունեն, որոնք ցավոք միմիայն մարդկային կյանքեր են խլում, ու այլ վնասներ հասցնում, խժռելով մարդկային հասարակության կենսահյութը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/asakunts/posts/2537983013168146

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ