Զինված Ուժեր
15:59 14/07/2021

Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, կատարել է ընտրություն. Ռուստամ Բադասյանի եզրափակիչ ելույթը

Հուլիսի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննարկման ժամանակ տեսել է բացառիկություն տառերի, տողերի, նախադասությունների քանակի, բայց ոչ բովանդակության առումով:

Բադասյանի խոսքով՝ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները պարզ հերքվեցին, որոնց մասին անկողմնակալ դիտորդի մոտ որևէ կասկած չմնաց:

«Տարբեր քննարկումներ կան դատավարության շուրջ: Առաջարկ է հնչել, որպեսզի բուհերի ուսանողները անպայման հետևեն դատավարությանը և հարուստ գիտելիքներ ձեռք կբերեն: Կարծում եմ, որ առաջին գիտելիքը, որ ձեռք կբերեն բուհերի ուսանողներն, այն է, թե ինչ չի կարելի անել բարձր դատարանում: Չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն և անմիջապես կհերքվեն բարձր դատարանում, չի կարելի բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել ոչ իրավաչափ և այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր: Որևէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին»,- ընդգծել է Բադասյանը:

Բադասյանը նաև անդրադարձել է այն հայտարարությանը, որ երեք տարի է Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ, և չի կարելի թույլ տալ, որպեսզի բոլոր որոշումները կայացվեն մեկ ուժի կողմից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը շեշտեց, որ այդ մեկ ուժը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է:

«Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, ժողովուրդը կատարել է ընտրություն, և Հայաստանի Հանրապետությունն ունի ժողովրդավարական ապագա» ,- հավելել է Բադասյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ