fbpx
Քաղաքականություն

Ժողովրդի կառավարությունը սրանից լավը, սրանից ավելին ոչ կարող էր լինել, ոչ էլ պիտի լիներ. Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու Որոշում» ՍԴ կուսակցության Գործադիր մարմնի ներկայացուցիչ Գարեգին Միսկարյանն իր Facebook-ի էջում գրել է՝

«Երեկ մտածում էի, թե Սերժից դժգոհողներս ինչի՞ ենք հիմա էլ Նիկոլից դժգոհում։ Չէ որ, եթե նախկինները զավթել էին պետությունը, ապա ներկայիս իշխանությունը ժողովրդինն է։ Ու էդտեղ փայլեց, մի պարզ ճշմարտություն։ Նիկոլից ու իր կառավարությունից նեղանալ, սրտնեղել, բարկանալ, հիասթափվելը ամենահիմար բանն է, որ կարելի է անել, որովհետև այս կառավարությունը իրոք ժողովրդի կառավարությունն է, իսկ ժողովրդի կառավարությունը սրանից լավը, սրանից ավելին ոչ կարող էր լինել, ոչ էլ պիտի լիներ։

Նիկոլը կառավարիչ չի, Նիկոլը պետության ղեկավար չի, Նիկոլը ոչ մի բան չի. նա իր ժողովրդի արժանի զավակն է։ Իրոք արժանի զավակը։

Մեկը ես, ի՞նչ էի սպասում, երբ օգնում էի Նիկոլին։ Որ գալու է ու Հայաստանը սարքի՞ դրախտ։ Ես վստահ էի, չէ՞, որ նա չգիտի Սերժի հրաժարականի դեպքում իր անելիք հաջորդ քայլը որն է լինելու։ Ես գիտեի, որ նա չգիտի։ Էդ դեպքում ի՞նչ պետություն սարքելու մասին կարող է խոսք գնալ։

Էդ դեպքում ինչի՞ վրա էի դրել ես իմ հույսը` խոհեմության վրա՞։ Դա առնվազն ամենամեծ անխոհեմությունը կլիներ իմ կողմից. ո՞նց կարող էր խոհեմ մարդը գնալ հեղափոխության։ Գնալ մի քայլի, չիմանալով հաջորդ գոնե մեկ քայլը։ Մի մարդ, ով քայլը անում է ըստ իրավիճակի։ Ու մինչև հիմա էլ այդպես է շարժվում։ Դա է Նիկոլի ու իր քաղաքական թիմի ձեռագիրը, ոճը, գործելաձևը` քայլեր ըստ իրավիճակի։

Եվ ես` որպես քաղաքացի, ամեն ինչ արել եմ, որ նրա՛նք լինեն Սերժի փոխարեն։ Այո, հենց Սերժի փոխարեն լինեն…Այո ես գուցե ավելին էի սպասում, բայց դա նվազագույնն էր, որը ես ակնկալում էի ու մենք հիմա նվազագույնը ունենք։

Ինչու՞ ես չեմ գնացել Նիկոլի թիմի հետ Հայաստանը շենացնելու։ «Որովհետև» ինձ համար բավարար չէր ունենալ Սերժին փոխարինող կառավարություն, սա նվազագույնն էր, որը Նիկոլը առանց ինձ էլ կաներ ու անում է։ Մյուս կողմից ակնհայտ էր, որ Նիկոլի ու իր քաղաքական թիմի հետ մենք ավելին չէինք էլ կարողանալու ունենալ։

Ակնհայտ էր, որ մեզ պետք էր Ժողովրդի իշխանությունը որպեսզի ժամանակ շահենք ու միջավայր ստեղծենք, ժողովրդի օրվա խնդիրները լուծող կառավարությունը փոխարինելու և ստեղծելու ժողովրդավարական Հայաստանի հիմքը դնող կառավարություն։

Նիկոլը, իր կառավարությունը, իր Ազգային ժողովը Ժողովրդի իշխանությունն է ժողովրդի գլխին, իսկ մեզ Հայաստանում պետք է ժողովրդավարական ճանապարհով որոշումներ կայացնող և դրանք իրագործող ինստիտուցիոնալ կառույց, ոչ թե Սերժի համակարգով ժողովրդի իշխանությունը իրացնող առանց ծրագրերի ժողովուրդ։

Ես չեմ հիասթափվել ու չեմ զղջում նրա համար ինչ արել ենք 2018-ի ապրիլին։ Բայց ես կհիասթափվեմ և կզղջամ, եթե մենք չկարողանանք իրագործել հաջորդ փուլը ու փոխարինել Նիկոլի քաղաքական թիմին Հայաստանի զարգացմամբ ու առաջընթացով վառվող քաղաքական ու մասնագիտական թիմով։ Թիմով, որը կկարողանա իրական ժողովրդավարության հիմքը դնել Հայաստանում, ու ապացուցել, որ մենք այս արևի տակ մեր ապրելու իրավունքը վաստակել ենք մեր խելոք և մեր կամքով։

Առաջին քայլը արել ենք. հիմնադրել ենք գաղափարական հենքով և ժողովրդավարական ճանապարհով որոշումներ կայացնող քաղաքական կառույց` կուսակցություն։ Ես չգիտեմ, թե ում ինչը դուր չի գալիս «Քաղաքացու որոշում» կուսակցության մեջ, բայց այն զուտ գաղափարական հարթակ է, որին կարող են բոլորը միանալ, ովքեր կրում են մեր արժեքները։ Ու պարտադիր չի, որ էդ մարդիկ կուսակցական լինեն, որովհետև կարևորը արժեքներն են, ոչ թե կուսակցականությունը։ Ու ես վստահ եմ, որ շուտով էդ արժեքների շուրջ հավաքված թիմը նոր ու արմատական փոփոխություններ է անելու ապագա Հայաստանի հիմքում ավելացնելով ամենամեծ հիմնաքարը` ժողովրդավարությունը։

Գարեգին Շինարար»

https://www.facebook.com/gmiskaryan/posts/4425408334151848

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ