Կառավարություն
20:30 01/02/2020

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը հերյուրանք է․ ՊԵԿ-ը պարզաբանում է

«Ժողովուրդ» օրաթերթի փետրվարի 1-ի՝ «Մաքսակետի զուգարանները փակ են. երբ ՊԵԿ-ի համար վարչապետի հորդորները ոչինչ են» հոդվածի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակումը հերյուրանք է և դրանում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի սանհանգույցները գործում են և ապահովված են մշտական աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Սանհանգույցների նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում, իսկ հնարավոր խնդիրների դեպքում դրանք ժամանակավորապես զմռսվում են և անհապաղ կարգաբերվում: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս պահի դրությամբ մաքսակետի բոլոր 12 սանհանգույցներն աշխատում են: Դրանցից միայն մեկը կարճ ժամանակահատվածով փակ է եղել ընթացիկ նորոգման նպատակով:

Մեր գործընկերներին հորդորում ենք տարածել միայն օբյեկտիվ, հավաստի և ճշտված տեղեկատվություն:

Թեմայի հետ կապված հնարավոր շահարկումները բացառելու նպատակով կից ներկայացնում ենք քիչ առաջ ստացված լուսանկարներ, որոնք փաստում են Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի բոլոր 12 սանհանգույցների բնականոն աշխատանքի մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ