Քաղաքականություն

Միամիտ հարց տամ. Իսկ ժողովուրդն ի՞նչ է ուզում. Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Միամիտ հարց տամ. Իսկ ժողովուրդն ի՞նչ է ուզում: Ո՞վ է հարցրել ժողովրդին, հարգելի քայլեր: Ադիբեկյանն էլ չկա, իսկ դուք այդքան գումար չունեք, որ հարցում անել տաք:

Չեն լինելու արտահերթ ընտրություններ, որ իշխանությունը ժողովրդից հանձնեն հեղաշրջում իրականացնողների՞ն: Հլ տաք են, չեն ջոգում այդ քայլերը, որ ռուսները ոնց որ պատերազմում տնգեցին իրենց ու մեզ բոլորիս, այնպես էլ քաղաքական խարդավանքնրում են տնգելու:

Այ թե ինչի համար էր պետք, որ նախկիններով լցվեր փողոցները, երկրի «միակ տղամարդը» հայտարարեր, որ հաԽթելու են… Որ ժողովուրդը Չմիավորվեր իրենց շուրջ, որովհետև իրենք էին ժողովրդին թալանել,սպանել, բանտարկել, ստել, մատնել, անվանարկել…

Թերևս հարցս մնում է տրենդային. Իսկ ժողովուրդն ի՞նչ է ուզում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ