fbpx
Քաղաքականություն

Ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա նոր Սահմանադրության ստեղծմանը մասնակցելու․ Նարեկ Այվազյան

narek

Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այո Ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությանը, որովհետև ՍԴ հին անդամները պետք է հեռանան: Նրանցից ոմանք պետական իշխանությունը յուրացնելու համար պատժի են արժանի, բայց ոմանք էլ մեր ժողովրդի պես ապրել են վախի ու ճնշումների ներքո: Ցավալի է, որ իրավապահ համակարգը չի կանչում պատասխանատվության յուրացնողներին և ճնշում բանացնողներին:

Ինչևէ, ժողովուրդը ունի շատ քաղաքակիրթ մեթոդ՝ հանրաքվեով նրանցից ազատելու Սահմանադրական դատարանը, բայց ժողովուրդը պետք է նաև հնարավորություն ունենա նոր Սահմանադրության ստեղծմանը մասնակցելու և ընդունելու հնարավորինս շուտ, ինչպես նաև երաշխիքներ ստանա, որ նոր դատավորները չեն լինելու կախված ո՛չ գործող իշխանությունից, ո՛չ ռուսական ուժերից:

Սահմանադրության ստեղծումն ու դատավորների ինքնիշխանությունը նաև իմ՝ որպես քաղաքացու պահանջն է սահմանադրական փոփոխությունն առաջարկող ուժից»։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3776285292383337

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ