Սպորտ

Ժոզե Մոուրինյոն հայտնում է, որ Հարի Քեյնը ապաքինվել է

Հարի Քեյնը վիրահատության էր ենթարկվել դեռևս հունվարի 1-ին, և հիմա արդեն նրա առողջական վիճակը թույլ է տալիս վերադառնալ մարզումներին։
«Մի բան է վնասվածք չունենալը, այլ բան` պատրաստ լինել ֆուտբոլ խաղալ », – ասել է Մոուրինյոն Sky Sports-ին տված հարցազրույցում:
«Նրա և մի քանի ֆուտբոլիստների համար շատ երկար ժամանակ էր վերականգնման փուլը , բայց երբ արդեն մոտենում էր ավարտին, մենք դադարեցրեցինք մարզումները՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով»- հավելել է Մոուրինյոն։

Ստեղծված իրավիճակում հետաձգվել են բոլոր հանդիպումները։

«Տոտենհեմը» սահմանափակ քանակով մատչելի խաղադաշտեր է պատրաստվել, որպեսզի առաջին թիմի կազմը կարողանա անհատական մարզումներ իրականացնել, բայց Մոուրինյոն վստահ չէ , որ Քեյնը, կիսապաշտպան Սիսոկոն և Բերգվեյնը պատրաստ կլինեն ցանկացած մարզման վերսկսմանը:

Աղբյուրը՝ BBC.

Ռոզա Կարապետյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ