«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հնարավոր է գլխավորի ՊՍԺ-ն:
The Sun-ը հայտնում է, որ պորտուգալացին հանդիպում է ունեցել փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հնարավոր համագործակցության հարցը:
ՊՍԺ-ն դեռ չի պատրաստվում հեռացնել Թոմաս Տուխելին, սակայն Չեմպիոնների լիգայում ձախողման դեպքում ակումբում կքննարկեն գերմանացու հեռացման հարցը։
Անձամբ Մոուրինյուն հայտնել է, որ պատրաստ է ստանձնել փարիզցիների ղեկը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հայտնում է armsport.am-ը։
