fbpx
Հասարակություն

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։

Մրցանակը կարևորում է այն հսկայական աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք» հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։

«City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին։ Հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել քաղցկեղը և արյան հիվանդությունները։ 2018 թվականից հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Վերջինս Facebook-ի իր էջում գրել է․

«Շատ ուրախ եմ, որ «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 220 երեխայի։ Հիմնադրամը տրամադրում է բուժում, դեղորայք ինչպես նաև օրական 4-անգամյա սնունդ։ Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ներկա դրությամբ նման աջակցությունից օգտվել է 80 ընտանիք»։

https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/510005566458671

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ