fbpx
Արցախ

Ջրականից հայտնաբերվել և տարհանվել է ևս 6 աճյուն

zinvor marmin

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկանում ենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել է ևս 6 աճյուն։

Նշվում է, որ փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1642 աճյուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ