fbpx
Հասարակություն

Ջրամբարից դուրս է բերվել պահակի դի

Մայիսի 31-ին, ժամը 21։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղում կաթիլային ոռոգման համար նախատեսված ջրամբարում (2-3 մ խորության) նկատվում է պահակի դին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փրկարարները ջրամբարից դուրս են բերել Վ․ Ս․-ի (ծնված 1956 թ․) դին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ