fbpx
Հասարակություն

Ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ամբողջովին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Կոնդ, Այգեձոր թաղամասերում, ինչպես նաև Պռոշյան, Պարոնյան, Ձորափի ու հարակից փողոցներում կդադարեցվի ջրամատակարարումը կամ կնկատվի ջրի ճնշման անկում: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ պատճառաբանելով, որ այն պայմանավորված է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ կողմից Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ, որի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։

Նշված տարածքներում ջրամատակարարման գրաֆիկը կվերականգնվի Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի վերագործարկումից հետո մի քանի ժամվա ընթացքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ