fbpx
Հասարակություն

Ջրանջատումներ Երևանում և Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի՝

  • 1-ին և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոցի վերջնամասի,
  • 3, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 18 փողոցների՝ ներառյալ իրենց նրբանցքների,
  • 5-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 6-րդ փողոցի վերջնամասի,
  • 6-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկից մինչև 11-րդ փողոցի վերջնամասի բնակիչների և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունից հայտնում են նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 09.00-15.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Սյունիքի փողոցի 100-185 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ