fbpx
Հասարակություն

հունիսի 21-22-ին՝ ջրանջատումներ Սյունիքի մարզում

«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ հունիսի 21-ին՝ ժամը 08.00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն.Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Քարաշեն, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Իշխանասար գյուղերի, «Տաթևեր» ճոպանուղու, նշված բնակավայրերին հարակից զինմասերի, Շաքե վարչական տարածքի քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների, մաքսատան, «Սիսիան» ՇԻԿ-ի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ջրանջատման պատճառը «Մուխուրթուրյան-Գորիս» խոշոր՝ 500 մմ-ոց մայրուղային ջրատարի վրա հայտնաբերված 12 վթարների վերացումն է, որը պատճառ է հանդիսանում վայրկյանում 30 լիտր ջրի կորստի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ