fbpx
Հասարակություն

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 19-ին, ժամը 17:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակա լողափում մոտորանավակը բախվել է ժայռաբեկորին և քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները Գևորգ Գ․-ին (ծնված 1996 թ․) և մոտորանավակը դուրս են բերել ջրից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ