fbpx
Հասարակություն

23:58 4/4/2019

Ջրաշենի 5 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժինը ապրիլի 4-ին,` ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել Ջրաշեն գյուղի 5 բնակիչ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը` ժամը 00.30-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

Վերեվ