Ջրասուզորդ Մայքլ Փելլին՝ ԱՄՆ-ից, լճի հատակից հանել է հսկայական ադամանդե նշանադրության մատանին և վերադարձրել տիրոջը։ Այս մասին հայտնում է KMPH-TV-ն։
Տղամարդը արդեն չորս տարի է փնտրում է ջրում կորած իրերը և որոնման գործընթացը հրապարակում է YouTube-ի իր ալիքում՝ «Մայք ջրաշխարհը» մականունով։ Նա ջրի մեջ հայտնաբերել է բջջային հեռախոսներ, ժամացույցներ, արևային ակնոցներ, բանալիներ, թիակներ և զարդեր։ Հուլիսի սկզբին ջրասուզորդը առաջադրանք է ստացել Կալիֆորնիայի Բեյքերսֆիլդ քաղաքի բնակչից։ Ջեննի անունով մի կին խնդրել է Պելլիին, որպեսզի գտնի իր ամուսնական մատանին, որը նա կորցրել էր 13 մ խորությամբ լճում:
Տղամարդը համաձայնել է օգնել կնոջը և սուզվել է լճակի հատակը։ «Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ հասա լճի հատակին, հասկացա, թե որքան դժվար է լինելու որոնումը։ Տիղմն անմիջապես ծածկեց շուրջբոլորը, և տեսանելիությունը գրեթե զրոյական էր»,- ասել է նա Insider-ին:
Զարդերը գտնելու համար Պելլին օգտագործել է ստորջրյա մետաղական դետեկտոր և լապտերներ։
Տղամարդը պատմել է սոցցանցերում մատանին փնտրելու պատմությունը՝ նշելով, որ երբեք այսքան մեծ խորություն չի իջել։
Պելլին օգնում է մարդկանց անվճար, բայց շատերը նրան թեյավճար են տալիս։ «Ես հավատում եմ, որ բարի մարդիկ, ովքեր ինձ վարձատրում են, իմ աշխատանքը արժեւորում են: Դրա համար ես սիրում եմ դա անել, և փողի դեմ ոչինչ չունեմ։ Բացի այդ, ես պարզապես զարմանալի պատմությունների հսկայական հավաքածու ունեմ », – պարծենում է նա:
