Էկո

Ջրային ռեսուրսներին հասցված վնասի սակագները ծիծաղելի են․ Էրիկ Գրիգորյան

Այսօր կառավարության նիստից հետո Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցած արտակարգ դեպքին:

Նախարարը նշել է, որ որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և առողջապահության նախարարության աշխատակիցները գետից նմուշառումներ են արել: Ըստ նախարարի՝ այստեղ մեղավորությունը տնտեսվարողինն է, այսինքն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը»:

Էրիկ Գրիգորյանը խոսել է վնասի հաշվարկման և փոխհատուցման գործող կարգավորումներից: Ըստ նրա՝ ջրային ռեսուրսներին հասցված վնասի սակագները ծիծաղելի են, այժմ դրանք վերանայվում են և ավելանալու են մի քանի անգամ: Էրիկ Գրիգորյանին հարց է ուղղվել նաև լքված հանքավայրերի մասին: Նախարարը նշել է, որ ուսումնասիրություններ են արվել՝ 44 թափոնակույտ կա և 5 լքված հանքավայր: Դրանցից 10-ը առաջնային ցանկում են, և այդտեղ առաջինը պետք է ռեկուլտիվացիա արվի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ