fbpx
Աշխարհ

Ջրհեղեղի պատճառով Թեհրան տանող մի շարք մուտքեր արգելափակվել են

Ջրհեղեղը պատուհասել է Իրանի 31 նահանգներից 28-ը. գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով քաղաքներն ու գյուղերը: Հեղեղաջրերը փակել է ճանապարհները, ինչի հետևանքով Թեհրան տանող մի շարք մուտքեր արգելափակվել են:

Թեհրանի ոստիկանությունը հաղորդել է, որ մայրաքաղաքի մոտ գտնվող Կան-Սուլեկան ճանապարհին սողանք է գրանցվել: Ճանապարհային ոստիկանությունը ստիպված է եղել արգելափակել մի քանի ճանապարհ և մայրուղի:

Մարտի 25-ից Թեհրանի հյուսիսում Դարբանդե և Դարակե հայտնի զբոսաշրջային գոտիներում փակվել են ռեստորաններ և տեխնիկական սպասարկման կայաններ: Մարտի 26-ից փակվել է նաև Թեհրանի Նահջ ալ-Բալագայի այգին (Nahj al-Balagheh):

Այսօրվա համար օդերևութաբանները կանխատեսել են հորդառատ անձրևներ:

Զոհերի թիվը հասել է 32-ի, տուժածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցում է 200-ը, հաղորդում է Al Jazeera-ն: Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանից թռիչքներ են հետաձգվել և չեղարկվել:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ