fbpx
Հասարակություն

Ջրի գինը չի բարձրանա․ ՀԾԿՀ նախագահ

2020 թվականի հունվարի 1-ից հանձնաժողովի կողմից սահմանվեց գումարային 180 դրամը, այսինքն բյուջեից սուբսիդավորման խնդիր չկա և սպառողների համար կշարունակի գործել նույն սակագինը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի 15 տարի վարձակալության պայմանագրի շրջանակներում կա բազիսային սակագին և դրա ճշգրտման 4 գործոններ։

«Ամեն տարվա մինչև օգոստոսի 10-ը ընկերությունը պարտավոր է համաձայն պայմանագրի կետերի ներկայացնել նոր հայտ հաջորդ տարվա համար և ինքը ելնելով հաջորդ տարվա բազիսային սակագնից և 4 գործոններից նորից կներկայացնի հայտ 2021 թվականի համար»,-ասաց Բաղրամյանը։

Բաղրամյանի խոսքով՝ այս պահին նաև քննարկվում է հայկական էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ կապված հիմնական խնդիրը։

«2020 թվականին որոշակի աշխատանքների ճշտման հարց կա, թե քանի օրով է կանգնելու նորոգման։ Ցանկացած տարի գիտեք այն կանգնում է լիցքավորման և նորոգման, սակայն վերջին 2–3 տարում դրանք ավելի երկար կանգառներ էին, կապված նաև կյանքի ժամկետի երկարաձգման հետ կապված։ Հիմա ճշգրտվում են այդ աշխատանքների վերջնական գրաֆիկները, համաձայն որի կորոշվի թե քանի որով է կանգնելու ատոմակայանը, դրանից ելնելով կունենանք ընդհանուր հաշվեկշիռը, որը էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման հիմանական ազդեցություն ունեցող գործոնն է։ Կարծում եմ բավականին ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի գործող գները նույնը մնան»,-նշեց ՀԾԿՀ նախագահը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե գազի գնի փոփոխություն կլինի՞, Բաղրամյանը պատասխոնեց. «Մինչև ապրիլ գիտեք, որ գազի գինը նույնը կմնա։ Փոխվարչապետ Գրիգորյանը հայտնեց, որ բանակցության արդյունքում միջանկյալ որոշում է կայացվել, իսկ հիմնական երկարաժամկետ սակագնային պլանը դեռևս քննարկվում է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ