fbpx
Խորհրդարան

Ջրօգտագործման արգելումը ՀԷԿ-երին է վերաբերում, ոչ թե ջրօգտագործողներին. Էրիկ Գրիգորյան

Հունիսի 3-ին Ազգային ժողովում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել որոշակի գետահատվածներում և գետերում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը:

Խոսքը վերաբերում է այն գետերին, որտեղ առկա են Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ ձկնատեսակների ձվադրավայրեր, ինչպես նաև այն գետերին, որտեղ ջրաչափական դիտակետեր կան:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը հարցրեց՝ հնարավո՞ր է՝ առանձին դեպքերում մարդկանց զրկեն իրենց հողամասերը ոռոգելու հնարավորությունից, ունե՞ն նման ռիսկ:

Նախարարը նրա հարցին ի պատասխան, ասաց, որ այս կարգավորումը նաև այդ մտահոգության մասին է, ապա մասնավորեցրեց՝ խոսքը ՀԷԿ-երին է վերաբերում, ոչ թե ջրօգտագործողներին, այսինքն՝ ոռոգման կամ այգիների ջրօգտագործման հարաբերություններին չի վերաբերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ