fbpx
Հասարակություն

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Փետրվարի 22-ին, ժամը 23:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Շանգրի Լա խաղատան մոտակայքում, բախվել են Opel Astra G մակնիշի 35CS953 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Դ.) և Opel Astra G մակնիշի 35TA820 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Բ., ծնված 1996 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel Astra G մակնիշի 35TA820 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Opel Astra G մակնիշի 35TA820 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղևորներ Կ. Բ.-ն (ծնված 2003 թ.) և Թ. Հ.-ն (ծնված 1979 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ