fbpx
Հասարակություն

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

***
Փետրվարի 27-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 70-ամյա քաղաքացին հայտնել է, որ փետրվարի 24-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 15.40-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 3-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 01.20-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 04.00-ին, «ՎԱԶ-2190» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև բախվել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2190»-ի վարորդը եւ վրարեթի ենթարկված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելու գոտուց և բախվել ճանապարհից դուրս կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Հայանիստ գյուղում վրաերթի է ենթարկել 62-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկի դարպասին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 08.45-ի սահմաններում, «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 104 կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. վարորդը և 46-ամյա ուղևորը տեղում ստանալով բուժօգնություն՝ հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 107 կմ-ին հարվածել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 27-ին, ժամը 04.15-ի սահմաններում, «Նիսան Իքս-Թեռռա» մակնիշի ավտոմեքենան Սիսիան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ