ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Հրապարակող՝

1551471027-192

Ամենադիտվածներ

Մարտի 1-ին, ժամը 17:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1982 թ.) կողաշրջվել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:

 

Ամենաթարմ