Սաուդյան Արաբայի Ջուբայլ արդյունաբերական քաղաքը՝ աշխարհի խոշորագույն նավթաքիմիական կենտրոններից մեկը, ենթարկվել է իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Հարվածների հետևանքով արդյունաբերական գոտում խոշոր հրդեհներ են բռնկվել, ինչը լուրջ մտավախություններ է առաջացրել համաշխարհային էներգետիկ շղթաների անվտանգության վերաբերյալ։ Թիրախում են հայտնվել Saudi Basic Industries Corporation (SABIC) ընկերությանը պատկանող կարևորագույն ակտիվները։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են յոթ բալիստիկ հրթիռ, սակայն բեկորների անկումը էներգետիկ օբյեկտների մոտ հանգեցրել է հրդեհների։ Ջուբայլը, որը ապահովում է աշխարհի նավթաքիմիական արտադրանքի մոտ 7%-ը, Սաուդյան Արաբիայի ոչ նավթային արտահանման հիմնասյունն է։ Տարածաշրջանում լարվածության այս նոր սրացումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ միջազգային արդյունաբերական մատակարարումների համար, քանի որ համալիրը սերտորեն կապված է համաշխարհային էներգետիկ հսկաների հետ։

