WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ավստրալական անձնագիր է ստացել, գրում է The Sydney Morning Herald-ը:
Հաղորդվում է, որ նոր փաստաթղթի համար Ասանժի դիմումը բավարարվել է դեռևս 2018 թվականին, սակայն նրա կողմից անձնագրի ստացման մասին տեղեկություն չկար:
Ասանժի համար դա շատ կարևոր փաստաթուղթ էր՝ իր արտահանձման վերաբերյալ էկվադորյան իշխանությունների պահանջի ֆոնին: