fbpx
Աշխարհ

Յունկերը և Ջոնսոնը կքննարկեն Brexit-ը

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 27-ի երեկոյան հեռախոսային բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և կքննարկի Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեևան:

«Եվրահանձնաժողովի ղեկավարը պաշտոնավայր է վերադարձել այսօր, և երեկոյան պլանավորված է նրա հեռախոսազրույցը վարչապետ Ջոնսոնի հետ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի կառավարությունից սպասում է կոնկրետ առաջարկություններ 2018 թվականի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում:

Բացի դրանից, Անդրեևայի խոսքով՝ Բրյուսելը և Լոնդոնն օգոստոսի 28-ին տեխնիկական բանակցություններ կվարեն Brexit-ի շուրջը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ