Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Sky Italia-ն։
Թուրինյան ակումբը ցանկանում է այս ամռանը գնել «արքայական» ակումբի 28-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի հետ պայմանագրի ժամկետը ավարտվում է 2021 թվականի հունիսին:
Մադրիդյան ակումբը պատրաստ է վաճառել կիսապաշտպանին, քանի որ մեկ տարի հետո նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ակումբից:
Լա Լիգայի այս մրցաշրջանում Ռոդրիգեսը անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ: