Յուվենտուսը Ժորժինոյի համար առաջարկում է 40 միլիոն եվրո

Հրապարակող՝

jo (1)

Ամենադիտվածներ

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինոյին: Տրանսֆերով անձամբ հետաքրքրված է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որի ղեկավարությամբ բրազիլացին իտալական անձնագրով խաղում էր Նապոլիում` «Նապոլիում» և Լոնդոնում` «Չելսիում»: Առաջարկվող գումարը կազմում է 40 միլիոն եվրո:

Ժորժինոյի պայմանագիրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ հաշվարկվում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ակումբի մակարդակով անցկացվող բոլոր մրցաշարերի 37 խաղերում  դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ sport.ru

Ամենաթարմ