fbpx
Սպորտ

Յուվենտուսը խոշոր պայմանագիր է պատրաստում Մատեյս դե Լիգտի համար

«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է կարևոր քայլ կատարել «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերը գնելու հարցում:

Calciomercato-ի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը Մատեյսի համար խոշոր պայմանագիր է պատրաստում, որպեսզի 19-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում առաջ անցնի «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Սիթիից»:

Հաղորդվում է, որ Մատեյս դե Լիգտը ցանկանում է նոր ակումբում տարեկան 7 միլիոն եվրո ստանալ: «Յուվենտուսը» դեռ չի շտապում միանգամից այդքան գումար առաջարկել, սակայն համոզված է, որ բանակցությունները բարեհաջող կընթանան:
Դրան կարող է նպաստել նաև այն հանգամանքը, որ ֆուտբոլիստի գործակալը Մինո Ռայոլան է, որը մտերիմ հարաբերություններ ունի «Յուվենտուսի» ղեկավարության հետ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ