fbpx
Սպորտ

Յուվենտուսը կորցրեց Ա Սերիայում առաջատարի դիրքը

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, «Յուվենտուսը», Ա Սերիայի 3-րդ տուրում ոչ ոքի է խաղացել «Ֆիորենտինայի» հետ (0:0):

«Ինտեր»-«Ուդինեզե» խաղում հաղթել են տանտերերը  (1:0)  և Թուրինյան ակումբը Ա Սերիայում, կորցրել է առաջատարի դիրքը, այժմ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Մաուրիցիո Սարիի թիմը 560 օրվա մեջ առաջին անգամ կորցրեց Ա Սերիայի առաջատարությունը: Նախորդ անգամ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը չի գլխավորել 2018 թվականի մարտի 3-ին:

Ա Սերիայի 4-րդ տուրում «Յուվենտուսը» կմրցի «Վերոնայի» դեմ: Հանդիպումը տեղի կունենա  Թուրինում սեպտեմբերի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

«Յուվենտուսն» Ա Սերիայի գործող չեմպիոնն է: Ամենավերջին տիտղոսը Թուրինյան ակումբի համար դարձել է 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը (2012-2019):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ