fbpx
Սպորտ

Յուվենտուսը կորզեց հաղթանակը Լոկոմոտիվից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Լոկոմոտիվ»-«Յուվենտուս» խաղում թուրինցիները կորզեցին հաղթանակը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Լոկոմոտիվն» ու «Լիվերպուլը»։ Թուրինյան ակումբը հազիվ կարողացավ կորզել հաղթանակը։

Խաղի սկզբում՝ 3-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ Ռեմսին։ Ռուսական ակումբի պատասխանը, սակայն, չուշացավ, և 12-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Միրանչուկը։ Իտալական ակումբին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ միայն խաղի ավելացված ժամանակում։ Գոլի հեղինակ դարձավ Կոստան՝ 3 միավոր պարգևելով իր թիմին։

81-րդ րոպեին Սարին փոխարինեց Ռոնալդուին, որը չսեղմեց մարզչի ձեռքը՝ ցուցադրելով իր դժգոհությունը:

«Յուվենտուսը» 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լոկոմոտիվը» վաստակած 3 միավորով մնաց երրորդ տեղում:

Վերեվ