fbpx
Սպորտ

Յուվենթուսը մոտ է Այաքսի ավագի հետ պայմանագիր կնքելուն

«Յուվենթուս»-ը մոտ է «Այաքս»-ի ավագ Մատեյս դե Լիգտի հետ պայմանագիր կնքելուն: Ակումբը մտադիր է գործարքն ավարտել մինչև առաջիկա շաբաթ օրը, որպեսզի խաղացողը կարողանա թիմի հետ մեկնել Ասիա՝ հավաքի:

Այս մասին հաղորդում է Telegraf-ը: Նշվում է, որ «Յուվենթուս»-ն ավելացրել է իր առաջարկը՝ հասցնելով 67 միլիոն եվրոյի:

Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտնել էր, որ Դե Լիգտը չի տեղափոխվի փարիզյան ակումբ:

Վերեվ