Սպորտ

Յուվենթուսը նոր պայմանագիր կկնքի Jeep ընկերության հետ. Tuttosport

«Յուվենթուս»-ը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում ակումբի տիտղոսակիր հովանավոր Jeep ընկերության հետ: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ նոր պայմանագրով «ծեր սինյորա»-յի  հովանավորչական եկամուտները հնարավոր է աճեն մոտ 3 անգամ։Շահույթը տարեկան կաճի՝ 16 մլն եվրոյից դառնալով 50 մլն:

Հետաքրքրական է, որ թուրինյան ակումբին նույնքան գումար է ստանում Adidas-ից:

Գերմանական ընկերությունը յուրաքանչյուր մրցաշրջանի սկզբին ներկայացնում է թիմի նոր մարզաշապիկը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ