fbpx
Սպորտ

Յուվենտուսը վստահ հաղթանակ տարավ Ռոմայի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում միմյանց հետ մրցեցին «Յուվենտուսը» և «Ռոման»: Թուրինյան ակումբը կարողացավ հաղթանակ տանել 3:1 հաշվով:

Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, հանդիպման հայտացուցակից բացակայում էր վնասվածքից դեռևս չապաքինված Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպման առաջին խաղակեսում «Յուվենտուս»-ի հաղթանակն ապահովեցին Ռոնալդուն, Բենտանկուրն և Բոնուչին՝ հսկայական առավելություն նվիրելով թուրինյան ակումբին: Երկրորդ խաղակեսի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց գնդակն անդրադարձել է դարպասաձողից, դիպչել Բուֆոնին ու հայտնվել տանտերերի դարպասում:

Այսպիսով՝ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը դուրս է գալիս Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Միլան»-«Տորինո» զույգի հաղթողը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ